Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ի աշխատակիցները ՀՀ տարածքով են վերադարձել Ռուսաստան![]() 16 ապրիլի 2026 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 15-ին Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ի աշխատակիցների տարհանման հերթական փուլի շրջանակում Ռուսաստանի ևս 94 քաղաքացի է տարհանվել ՀՀ տարածքով: Նրանք Իրանից Հայաստան ենն ժամանել «Նուրդուզ»/«Ագարակ» սահմանային անցակետով և մեկնել են հայրենիք, հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը: Ռուսաստանի քաղաքացիների հետ միասին, որոնք Երևանից հատուկ չվերթով մեկնել են Մոսկվա, տարհանվել են նաև Բելառուսի քաղաքացիներ։ «Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության իշխանություններին արագ արձագանքման և «Ռոսատոմ» ՊԿ աշխատակիցների հարմարավետ տարանցման կազմակերպման գործում օգնության համար»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ ՀՀ ռարախքով տարհանվել էր «Բուշեր» ատոմակայանի 175 ռուսաստանցի աշխատակից: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |