ՊԵԿ-ը հերքում է․ ՀՀ-ից Ադրբեջան արտահանման որևէ դեպք չի եղել![]() 16 ապրիլի 2026 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանից Ադրբեջան արտահանման որևէ դեպք չի եղել։ Այդ մասին հայտնել են ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան: Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Պետական մաքսային կոմիտեին, գրել են, թե այս տարվա մարտին Ադրբեջանն առաջին անգամ ապրանքներ է ներմուծել Հայաստանից։ Ըստ այդ հրապարակումների՝ ներմուծման ծավալը կազմել է ընդամենը 960 դոլար։ «Արձագանքելով մամուլում տարածված տեղեկատվությանը՝ հայտնում ենք, որ ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային վիճակագրության տվյալների` Հայաստանից Ադրբեջան արտահանման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել»,–նշել են ՊԵԿ-ից։ Մոտ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ 2025 թվականի դեկտեմբերի 19-ին Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստանի Տավուշի մարզի «Այրում» կայարան է հասել 22 վագոնից բաղկացած գնացք՝ բեռնված 1218 տոննա A95 տեսակի բենզինով։ Ադրբեջանի մաքսային տվյալների համաձայն՝ 2026-ի հունվարին Հայաստան է արտահանվել 2 մլն 403,6 հազար դոլարի բենզին և դիզելային վառելիք, ինչը կազմել է երկրի ընդհանուր արտահանման 0․1 տոկոսը։ Այս տարվա առաջին եռամսյակում, ըստ նույն աղբյուրի, Հայաստան է արտահանվել մոտ 5․8 մլն դոլարի արտադրանք։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |