Ասլանյանը՝ «Ուժեղ Հայաստանի» անդամների ձերբակալության մասին․ «Դիտարկեք որպես նախընտրական շոու»![]() 16 ապրիլի 2026 - 16:29 AMT PanARMENIAN.Net - «Ուժեղ Հայաստանի» անդամների ձերբակալություններն ուղղված են կուսակցության աշխատանքները կազմալուծելուն, հայտարարել է Վանաձորի նախկին քաղաքապետ, կուսակցության ցուցակում ընդգրկված Մամիկոն Ասլանյանը լրագրողների հետ զրույցում: «Այս ամենը դիտարկեք որպես նախընտրական շոու ծրագիր»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: Ըստ նրա, գլոբալ առումով սա իշխանությունների հավելյալ վախերի, անխուսափելի պարտությունը զգալու արդյունք է։ Ասլանյանը նշել է նաև, որ վերջին տարիներին Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարությունների համաձայն՝ Հայաստանի բնակչության մեծ մասը ներգրավված է կոռուպցիոն գործընթացներում։ «Եկեք չառաջնորդվենք հակակոռուպցիոն կոմիտեի նախընտրական պրես ռելիզներով, առաջանորվենք նրանով, թե ինչ է կատարվում ռեալ կյանքում՝ ինչ է տեղի ունենում մեր շուրջը»,-ասել է նա: «Ուժեղ Հայաստանի» անդամների ձերբակալության մասին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ «քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 14 անձ՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով»։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |