Նախարար․ Ունենք բուժաշխատողներ, որոնք մարտին կրկնակի աշխատավարձ են ստացել![]() 16 ապրիլի 2026 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Մարտ ամսվա տվյալներով առաջնային օղակում աշխատավարձերի մակարդակում գրանցվել են ակնհայտ փոփոխություններ, հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ նիստում՝ ներկայացնելով ապահովագրական համակարգի ներդրման հետ կապված փոփոխությունները, հայտնում է 1lurer.am-ը: «Ունենք բուժաշխատողներ, որոնք կրկնակի աշխատավարձ են ստացել, ունենք որոշ նեղ մասնագետներ, որոնք եռակի և ավելի աշխատավարձ են ստացել: Ապահովագրական համակարգի ներդրման արդյունքում, այո՛, ճիշտ է, փոխվել է վարձատրության սկզբունքը, այսինքն՝ մարդը վարձատրվում է ըստ ծանրաբեռնվածության և սպասարկած բուժառուների»,-ասել է նա: Նախարարը հավելել է, որ բուժաշխատողներն արդեն իսկ հարմարվել են այս նոր համակարգին: «Մենք ունենք իսկապես լավ ցուցանիշներ: Իհարկե, շարունակաբար բարելավվելու են այս ցուցանիշները»,- ասել է Ավանեսյանը: Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը սկսել է գործել 2026 թվականի հունվարի 1-ից։ Սկզբնական փուլում ընդգրկվել է 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները։ Առաջին փուլում ապահովագրության շահառուներ են դարձել նաև մինչև 18 տարեկանները և 65 տարին լրացած բոլոր անձինք՝ անկախ եկամտային մակարդակից։ Այս խմբերի համար պետությունը 2026 թվականին կիրականացնի 100 տոկոսանոց ֆինանսավորում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |