Բարաք Օբաման քննադատել է նախագահական ընտրություններն Իրանում24 հունիսի 2009 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Իրանում նախագահական ընտրությունների օրինականությունը հարցականի տակ է: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Նրա խոսքերով, անհնար է իմանալ, թե ինչ է իրականում կատարվել Իրանի ընտրատեղամասերում հունիսի 12-ին, քանի որ միջազգային դիտորդները չեն մասնակցել ընտրություններին եւ պաշտոնական տվյալները մեծ հարցեր են առաջացնում: Նախկինում Բ.Օբաման ծայրահեղ դժգոհություն էր հայտնել այն առնչությամբ, որ Իրանի կառավարությունը ուժ է կիրառում այն մարդկանց դեմ, որոնք համաձայն չեն նախագահական ընտրությունների արդյունքների հետ: Թեեւ ԱՄՆ նախագահը նշել է, որ մտադիր չէ միջամտել այլ պետության ներքին գործերին, Վաշինգտոնի փորձագետները գտնում են, որ այս անգամ նրա խոսքը շատ ավելի կոշտ էր, քան նախկինում»: Մինչ օրս Օբաման առավել հավասարակշիռ դիրքորոշում էր զբաղեցնում Իրանի ընտրությունների հարցում, որի համար հանրապետական սենատորները քննադատել էին իրեն ու նախագահական վարչակազմին, հաղորդում է Associated Press-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |