Կաթողիկոսն ընդունել է իսպանացի գործարարներին․ Այցը պայմանավորված է ընդհանուր քրիստոնեական արժեքներով![]() 16 ապրիլի 2026 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդունել է Իսպանիայից ժամանած գործարարների պատվիրակությանը, որին ուղեկցել է Իսպանիայի Հայ բարեգործական ընդհանուր միության և Իսպանիայում ՀԱԵ եկեղեցական խորհրդի ատենապետ Լևոն Գրիգորյանը։ Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները նշել են, որ իրենց այցը նպատակ ունի ընդլայնել երկկողմ գործնական կապերը և խթանել տնտեսական համագործակցությունը Հայաստանի և Իսպանիայի միջև։ Նրանք, ստանալով Նորին Սրբության օրհնությունը, առանձնահատուկ շեշտել են, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելությունը պայմանավորված է երկու ժողովուրդների միջև ձևավորված պատմական, հոգևոր և մշակութային կապերով, ինչպես նաև ընդհանուր քրիստոնեական արժեքներով։ Վեհափառ Հայրապետը ողջունել է հյուրերին և փոխանցել իր օրհնությունը՝ մաղթելով հաջողություն նրանց ծրագրերին և նախաձեռնություններին, որոնք միտված են հայ և իսպանացի ժողովուրդների բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը և փոխճանաչողության խորացմանը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |