Օվերչուկ․ Ռուս գործարարները հետաքրքրված են «Ադրբեջանի ազատագրված տարածքներում շինարարությամբ»![]() 16 ապրիլի 2026 - 18:44 AMT PanARMENIAN.Net - ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստի ընթացքում հայտարարել է, որ «ռուս գործարարները հետաքրքրված են Ադրբեջանի ազատագրված տարածքներում իրականացվող շինարարական աշխատանքներին մասնակցությամբ»։ «Մենք ուղղորդում ենք ռուսական բիզնեսին ակտիվ մասնակցություն ունենալ այստեղ իրականացվող ստեղծարար նախագծերին։ Մասնավորապես, ձևավորված բարենպաստ ներդրումային միջավայրը լայն հնարավորություններ է բացում նման համագործակցության համար»,-ասել է նա, հայտնում է APA-ն: Նա ներկայացրել է նաև տարածաշրջանում ռուսական բիզնեսի և առանձին շրջանների հաջողված գործունեության օրինակներ։ Նրա խոսքով՝ Ջաբրայիլ քաղաքի և Սանկտ Պետերբուրգի միջև համագործակցության շրջանակում հաստատվել են կարևոր կապեր։ «Միջտարածաշրջանային համագործակցության շրջանակում Աստրախանի մարզի միջոցների հաշվին Զանգիլանի շրջանի գյուղերում կառուցվում են մանկապարտեզներ»։,-ասել է Օվերչուկը: Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |