Փոխվարչապետը կարևորել է ՀՀ տնտեսությունում ֆրանսիական կապիտալի ներգրավվածությունը![]() 17 ապրիլի 2026 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ հանդիպմանն ընդգծել է, որ Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերություններում առկա է հագեցած և դինամիկ օրակարգ: Նա կարևորել է Հայաստանի տնտեսությունում ֆրանսիական կապիտալով ընկերությունների ներգրավվածությունը և երկու երկրների առևտրատնտեսական կապերի ընդլայնումը: Անդրադարձ է կատարվել Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովին և դրա շրջանակներում Ֆրանսիայի նախագահի այցին: Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների համագործակցության զարգացման հեռանկարները, առանձնակի շեշտվել է համագործակցության նշանակությունը պաշտպանական ոլորտում: Հայաստանում մայիսի 3-5-ը նախատեսված են լայնամասշտաբ միջոցառումներ՝ ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը, ՀՀ-ԵՄ գագաթնաժողովը և «Երևանյան երկխոսություն» նախաձեռնությունը, բազմաթիվ օտարերկրյա պատվիրակությունների մասնակցությամբ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |