Հայաստանը Կիպրոսում ճանաչվել է 2026-ի զբոսաշրջային ուղղություն![]() 17 ապրիլի 2026 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը Կիպրոսում ճանաչվել է 2026 թվականի զբոսաշրջային ուղղություն, հայտնում է Կիպրոսում Հայաստանի դեսպանատունը: Մրցանակաբաշխության արարողությանը մասնակցել են պետական պաշտոնյաներ, դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներ, զբոսաշրջային գործակալությունների և ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև լրագրողներ, բլոգերներ և ինֆլուենսերներ, հայտնում է Արմենպրեսը: Տեսանյութերի և տեղեկատվական նյութերի միջոցով հյուրերին ներկայացվել է Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը, պատմամշակութային հուշարձանները, զբոսաշրջային հնարավորությունները և ազգային խոհանոցը։ Միջոցառման ընթացքում կազմակերպվել է հայկական գինիների և այլ խմիչքների համտես, որի շնորհիվ ներկաները հնարավորություն են ունեցել ծանոթանալու դրանց առանձնահատուկ համերին։ Կիպրոսում Հայաստանի դեսպան Իննա Թորգոմյանը կարևորել է այս մրցանակի շնորհումը և շնորհակալություն հայտնել բարձր գնահատականի համար։ Նրա խոսքով՝ այն կարևոր հարթակ է Հայաստանի զբոսաշրջային գրավչությունն ու մրցունակությունը ներկայացնելու տեսանկյունից։ Մշակութային հատվածը լրացվել է կիպրահայ ճանաչված երգիչ Հովիկի երաժշտական ելույթով։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |