Հուշարձանների միջազգային օրը Երևանում և մարզերում կնշեն տարբեր միջոցռաւոմներով![]() 17 ապրիլի 2026 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 18-ին՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը, երկրի տարբեր մարզերում և Երևանում անցկացվելու են տարաբնույթ միջոցառումներ: Կանցկացվեն տեղեկատվական արշավներ, էքսկուրսիաներ, քայլարշավներ, ճանաչողական այցեր դեպի հուշարձաններ, տեղեկատվական նյութերի ցուցադրություններ, դպրոցականների համար բաց դասեր, խաղ-վիկտորինաներ, դասախոսություններ, ինչպես նաև հուշարձանների և հարակից տարածքների մաքրման աշխատանքներ, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունըԼ Նախաձեռնությունը նպատակն է խթանել հուշարձանների ճանաչելիությունը և բարձրացնել հասարակության լայն շրջանակների իրազեկվածությունը։ Կարևորվել է մշակութային ժառանգության վերաբերյալ գիտելիքների ավելացումը, դրա խոցելիության ընկալումը և պահպանության ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը։ Առանձնահատուկ շեշտ է դրվել դպրոցականների ակտիվ ներգրավվածության վրա՝ հուշարձանների պահպանությունն ու հանրահռչակումը դիտարկելով որպես կրթական գործընթացի լրացուցիչ բաղադրիչ։ Հուշարձանների և տարածքների մաքրման աշխատանքները մարզային ծառայությունների և հուշարձանների պահապանների միջոցով համակարգում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը: ՅՈւՆԵՍԿՕ-ն ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր 1983 թվականից՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) առաջարկությամբ: Յուրաքանչյուր տարի ապրիլի 18-ին բազմաթիվ երկրներ տարաբնույթ միջոցառումների միջոցով բարձրացնում են հասարակության տեղեկացվածության մակարդակը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պաշտպանության ու պահպանության վերաբերյալ: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |