ՎԱՂԸ ԵՐԵՒԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՎԵՐԻՆ ՊԱԼԱՏԻ ՂԵԿԱՎԱՐԸ

PanARMENIAN.Net - Վաղը պաշտոնական այցով Երեւան կժամանի Ռուսաստանի խորհրդարանի Դաշնության Խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը: Նրան կուղեկցի Դաշնային ժողովի վերին պալատի անդամների խումբ: Սերգեյ Միրոնովը կհանդիպի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանի, խորհրդարանական հանձնաժողովների, խմբակցությունների եւ խմբերի ղեկավարների հետ: Հյուրերին կընդունի նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Պատվիրակության անդամները կայցելեն Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթող եւ ցեղասպանության թանգարան: Ռուսաստանյան օրենսդիրները կլինեն նաեւ Հայ-ռուսաստանյան սլավոնական համալսարանում: Մայիսի 23-ին Սերգեյ Միրոնովը եւ նրան ուղեկցող պատվիրակությունը կմեկնեն Թբիլիսի:





Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---