ԿԸՀ նախագահ. Եթե որևէ դպրոցի տնօրեն ճնշման է ենթարկվում, փաստեր ներկայացրեք![]() 17 ապրիլի 2026 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Եթե որևէ դպրոցի տնօրեն ճնշման է ենթարկվում ընտրությունների հետ կապված, փաստեր ներկայացրեք իրավապահ մարմիններին կամ ԿԸՀ, հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն Աժ-ում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի դիտարկմանը: Ըստ Մինասյանի՝ ընտրական գործընթացներում քաղաքական հայացքներով պայմանավորված դպրոցի տնօրենների նկատմամբ ճնշումներ են գործադրվում, հայտնում է 1lurer.am-ը: «Խոստանում եմ ես՝ որպես ԿԸՀ նախագահ, անձամբ այդ փաստերը հասցեագրել գլխավոր դատախազին, և հետամուտ լինել, որպեսզի այդ փաստերը պատշաճ քննության արժանանան: Ուզում եմ հիշեցնել, որ դպրոցի տնօրենները նույնպես քաղաքական չեզոքության մանդատի ներքո են. սա ուղղակի հիշեցում: Բայց եթե կան խնդիրներ, որ որևէ տնօրեն ընտրությունների հետ կապված ճնշման է ենթարկում, ապա խնդրում ենք փաստերը ներկայացնել մեզ»,- ասել է նա։ Հովակիմյանը նաև հայտարարել է, որ իր պաշտոնավարման ընթացքում խստագույնս պահպանելու է քաղաքական չեզոքությունը: «Ես՝ որպես ԿԸՀ նախագահ, իմ լիազորություններն ու պարտականություններն իրացնելու եմ, որպեսզի մեր համայնքների ավագանիներում ու խորհրդարանում ընտրված պաշտոնյաները ներկայացնեն ՀՀ ժողովրդին ու ժողովրդի կամքը»,-ասել է նա: ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |