Կարապետյանի գործով դատական նիստից առաջ կայացած երթից 17 անձ է ձերբակալվել![]() 17 ապրիլի 2026 - 15:49 AMT PanARMENIAN.Net - «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի գործով դատական նիստից առաջ կայացած երթից 17 անձ ձերբակալվել է։ Այդ մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան: Թբիլիսյան խճուղում անցկացվող երթի ընթացքում Սամվել Կարապետյանի աջակիցների և ոստիկանների միջև սկսվել էր հրմշտոց և քաշքշուկ։ Իրավապահները երթի ավարտին մոտ պահանջել են, որպեսզի մասնակիցները դուրս գան փողոցից և շարունակեն շարժվել մայթով։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 17 անձ ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության ստորաբաժանումներ»,- նշել են նախարարությունից։ Տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանը դատարան է բերվել ոստիկանական ավտոմեքենայով։ Դատարանի բակում նրան դիմավորել են աջակիցներն ու համակիրները՝ ծափահարություններով և «Սամվել», «Սամվել» վանկարկումներով, հայտնում է Panorama.am-ը: Կարապետյանը չի պատասխանել լրագրողների հարցերին՝ նշելով, որ ներկայումս խոսելու իրավունք չունի։ «Դատարանը սահմանափակումը վերացվի, սիրով կպատասխանի»,-ասել է Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։ Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործով առաջին նիստը տեղի է ունեցել ապրիլի 15-ին։ Պաշտպան Արամ Վարդևանյանը գործը բնութագրել է որպես ակնհայտ ապօրինի և քաղաքական դրդապատճառներով հարուցված՝ նշելով, որ դրանում բացակայում է ողջամտության տարր։ Նրա խոսքով՝ ներկայացված թվերը ուռճացված են, իսկ Կարապետյանին վերագրված գործողությունները չեն համապատասխանում իրականությանը, մինչդեռ վերջինս բազմապատիկ ավելի մեծ ծավալով բարեգործություն է իրականացրել Հայաստանի և Արցախի համար։ Պաշտպանական կողմը դատարանին ներկայացրել է միջնորդություն՝ Կարապետյանին ազատելու տնային կալանքից՝ հիմնավորելով, որ նա զրկված է իր գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրացուցակի ձևավորման աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից, հատկապես երբ մոտենում է կուսակցության համագումարը։ Դատարանը որոշել է այս հարցը քննարկել առաջնահերթ կարգով։ Միևնույն ժամանակ, Սամվել Կարապետյանի գործով դատախազ Արգամ Դալլաքյանը միջնորդել է երկարաձգել տնային կալանքի ժամկետը ևս երեք ամսով։ Սամվել Կարապետյանի խափանման միջոցի փոփոխության հարցով առաջին դատական նիստը նշանակվել էր ապրիլի 15-ին, սակայն հետաձգվել է մինչև ապրիլի 17-ը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |