Կոստանյանն ու Կոզենդեն քննարկել են ՀՀ–Բրազիլիա փոխգործակցության խորացման հնարավորությունները![]() 17 ապրիլի 2026 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում Բրազիլիայի ԱԳՆ բազմակողմ քաղաքական հարցերի քարտուղար Կառլոս Մարսիու Բիկալյու Կոզենդեի հետ քննարկել է Հայաստանի և Բրազիլիայի միջև քաղաքական և առևտրատնտեսական համագործակցության ձևավորված դրական դինամիկան: Նրանք նաև անդրադարձել են կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում համագործակցության ընդլայնման և միջազգային հարթակներում փոխգործակցության խորացման հնարավորություններին։ Կողմերը նաև մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |