ՀՀ դեսպանն ու ԱՄՆ պաշտոնյան քննարկել են ժողովրդավարության ու կրոնական ազատության հարցեր![]() 17 ապրիլի 2026 - 16:16 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը դեսպանությունում ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Ռայլի Բարնսի հետ հանդիպմանը քննարկել է ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, TRIPP նախաձեռնության իրականացման, հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության դեմ պայքարի և կրոնական ազատությանն առնչվող հարցեր։ Զրուցակիցները վերահաստատել են փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամությունը՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |