Հաջիև․ Հարավային Կովկասը խաղաղության փուլ է մտել![]() 17 ապրիլի 2026 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հարավային Կովկասն արդեն մտել է խաղաղության փուլ։ Նա այդ մասին նշել է Անթալիայում անցկացվող V դիվանագիտական ֆորումի շրջանակում կազմակերպված պանելային քննարկման ընթացքում։ Հաջիևը ընդգծել է, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանի համար, գրում է APA-ն: Ադրբեջանի նախագահի օգնականը նաև նշել է, որ շարունակվում են քայլերը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, և նախորդ տարվա օգոստոսին ԱՄՆ ղեկավարության մասնակցությամբ համապատասխան համաձայնագիրը նախաստորագրվել է։ Հաջիևը հավելել է, որ 30 տարվա ընթացքում դրսից առաջարկված և ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջ քաշված կարգավորման մոդելը չի տվել արդյունքներ։ «Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ տարածաշրջանում իրական արդյունքների կարելի է հասնել միայն տեղական սուբյեկտայնության և առաջնորդության միջոցով»,-ասել է նա: Նրա խոսքով՝ ներկայում ձևավորվել է «նոր ստատուս քվո, և Հարավային Կովկասն արդեն մտել է խաղաղության փուլ, թեև մոտակա տարածաշրջաններում առաջանում են նոր հակամարտություններ»։ Հաջիևը նաև ընդգծել է, որ տարածաշրջանային սուբյեկտայնությունը չի նշանակում մեկուսացում, այլ հակառակը՝ ապահովում է համագործակցության լայն հնարավորություններ այլ տարածաշրջանների հետ։ Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |