Կարապետյանը պատրաստ է ազատության դիմաց ավելացնել 4 մլրդ դրամ գրավի գումարը ևս 400 մլն-ով![]() 17 ապրիլի 2026 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Հայտնի գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը դատական նիստում միջնորդել է վերացնել նրա նկատմամբ կիրառված տնային կալանքը՝ միաժամանակ նշելով, որ պատրաստ են ավելացնել արդեն սահմանված 4 միլիարդ դրամ գրավի չափը։ Նա նշել է՝ խոսքը վերաբերում է մոտ 400 միլիոն դրամ լրացուցիչ վճարմանը, եթե դատարանը համապատասխան որոշում կայացնի, հայտնում է Factor.am-ը: Վարդևանյանը նշել է, որ դեկտեմբերին Կարապետյանի վճարած գրավի գումարն աննախադեպ է ՀՀ համար՝ ավելի քան 10 միլիոն դոլար, հայտնում է Sputnik Արմենիան: 2025 թվականի դեկտեմբերի 30-ին դատարանը փոխել է գործարարի խափանման միջոցը՝ կալանքը փոխարինելով գրավով և տնային կալանքով, սակայն գրավի չափը հրապարակված չէր։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |