Կարապետյանը ևս 3 ամիս կմնա տնային կալանքի տակ![]() 17 ապրիլի 2026 - 19:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ հակակոռուցիոն դատարանը որոշել է ևս 3 ամսով երկարացնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար և բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը։ Որոշումն ընդունել է դատավոր Վահե Դոլմազյանը, հայտնում է Sputnik Արմենիան: Պաշտպանական կողմը միջնորդել էր վերացնել Կարապետյանի տնային կալանքը։ 2025 թվականի հունիսի 17-ին Կարապետյանի բնակարանում խուզարկություն է իրականացվել այն բանից հետո, երբ նա հրապարակայնորեն պաշտպանություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Հաջորդ օրը՝ հունիսի 18-ին, նա կալանավորվել է։ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 290-րդ (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը), 296-րդ (փողերի լվացում) և 422-րդ (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։ Հոկտեմբերի 13-ին հայտնի է դարձել, որ նրա նկատմամբ առաջադրված մեղադրանքը փոփոխվել է։ Ավելացվել է նաև Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ։ Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխել է խափանման միջոցը, ինչի արդյունքում կալանքը փոխարինվել է գրավով և տնային կալանքով։ Նույն օրը գործարարը ՔԿՀ-ից տեղափոխվել է իր բնակարան։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |