Երևանի 3 վարչական շրջանում օդի աղտոտվածությունը գերազանցել է սահմանային նորմերը![]() 18 ապրիլի 2026 - 10:18 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 7-13-ն ընկած ժամանակահատվածում Երևանի 3 վարչական շրջանում օդի աղտոտվածությունը գերազանցել է սահմանային նորմեր, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Փոշու մակարդակը անցել է սահմանային թույլատրելի ցուցանիշը հետևյալ վայրերում՝ ◾️ Կենտրոն վարչական շրջանում՝ ապրիլի 7-9-ը և 12-13-ը, ◾️ Նոր Նորք վարչական շրջանում՝ ապրիլի 8-ին, ◾️ Շենգավիթ վարչական շրջանում՝ ապրիլի 10-ին, ◾️ Արաբկիր վարչական շրջանում գերազանցում չի արձանագրվել։ Ազոտի երկօքսիդի խտությունը նույնպես բարձրացել է սահմանված շեմից՝ ◾️ Նոր Նորք վարչական շրջանում՝ ապրիլի 7-ին և 9-13-ն ընկած օրերին, ◾️ Կենտրոն վարչական շրջանում՝ ապրիլի 9-ին և 12-13-ը, ◾️ Արաբկիր վարչական շրջանում՝ ապրիլի 13-ին, ◾️ Շենգավիթ վարչական շրջանում գերազանցում չի արձանագրվել։ Միևնույն ժամանակ, ծծմբի երկօքսիդի մակարդակը պահպանվել է թույլատրելի սահմաններում և չի անցել սահմանված կոնցենտրացիան։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |