Կարապետյան․ Ընտրություններում մեր շանսերը գնահատում ենք 100%![]() 18 ապրիլի 2026 - 10:45 AMT PanARMENIAN.Net - «Ուժեղ Հայաստանի» շանսերն ընտրություններում գնահատում ենք 100 %, հայտարարել է կուսակցության նախագահ Սամվել Կարատեյանը Հակակոռուպցիոն դատարանում կայացած նիստից հետո: Նա նաև ասել է, որ կալանքը 3 ամսով երկարացնելու որոշումը սպասելի էր, հայտնում է Panorama.am-ը: «Այս իշխանություններից ուրիշ որոշում անհնար էր սպասել, այն, ինչ սպասում էինք, եղավ»,- նշել է նա։ Նա նաև նշել է, որ եթե երկրում չլինեին անարդարություններ, ինքն ընդհանրապես չէր ներգրավվի քաղաքական գործընթացներում։ Կարապետյանն արձագանքել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե իր չընտրվելու դեպքում կարող է պատերազմ սկսվել: «Ինքը (Փաշինյանը-խմբ) բուժման կարիք ունի»,-ասել է Կարապետյանը: «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը հայտարարել է, որ «Հայաստանի հաջորդ վարչապետը տնային կալանքից անմիջապես գնալու է վարչապետի աշխատասենյակ»։ «Իհարկե, լիահույս ես, որ դատարանը հավատարիմ կմնա խղճին և օրենքին, բայց: Այնուամենայնիվ, մեր պայքարը շարունակվում է, իսկ Հայաստանի հաջորդ վարչապետը տնային կալանքից անմիջապես գնալու է վարչապետի աշխատասենյակ։ Այս իշխանությունը մարդկանց վախեցնելով և միջամտելով իրավական գործընթացներին չի կարող կանգնեցնել պահանջված այն փոփոխությունները որոնք շուտով գալու են Ուժեղ Հայաստանում»,- ասել է Մելոյանը։ ՀՀ հակակոռուցիոն դատարանը որոշել է ևս 3 ամսով երկարացնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար և բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը։ Պաշտպանական կողմը միջնորդել էր վերացնել Կարապետյանի տնային կալանքը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |