Վարչապետ․ Թուրքական որևէ ավիաընկերություն առաջիկայում կարող է թռիչքներ իրականացնել դեպի Գյումրի![]() 18 ապրիլի 2026 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Թուրքական որևէ ավիաընկերություն առաջիկայում կարող է թռիչքներ իրականացնել դեպի Գյումրի, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով ավիացիոն համագործակցության զարգացմանը։ «Turkish Airlines» ավիաընկերությունը արդեն սկսել է իրականացնել Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ թռիչքներ՝ այս տարվա մարտի 11-ից,: Վարչապետը նշել է, որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Չինաստանում Թուրքիայի նախագահի հետ ունեցած հանդիպման ժամանակ, հայտնում է Sputnik Արմենիան: «Ինքը ասաց, որ եթե Հայաստանը դեմ չէ` «Թուրքական ավիաուղիները» կարող են Երևան թռիչքներ իրականացնել։ Մենք հույս ունենք, որ առաջիկայում Գյումրիի օդանավակայան թռիչքներ նույնպես կիրականացվեն»,– ասել է վարչապետը։ Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով թռիչքները կատարվում են ամեն օր, իսկ մայիսի 14-ից դրանց հաճախականությունը հասնելու է շաբաթական 10-ի, իսկ հունիսի 15-ից՝ արդեն շաբաթական 14 չվերթի։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |