Էլեկտրամոբիլների գույքահարկը նվազել է. Հաշվարկման նոր համակարգ է գործում![]() 20 ապրիլի 2026 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 1-ից գործարկվել է էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման միատեսակ նոր մեթոդաբանություն, որի արդյունքում նվազել է հարկային բեռը։ Վարորդները հարթակում արդեն կարող են տեսնել իրենց տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերը՝ շարժիչի նվազեցված հզորությամբ, հայտնում է ՆԳ նախարարությունը: Նշվում է, որ Էլեկտրամոբիլների շարժիչի հզորությունը հաշվելու նոր կարգը էականորեն թեթևացրել է վարորդների ֆինանսական բեռը։ Մինչ փոփոխությունը հաշվարկի հիմքում էլեկտրամոբիլի շարժիչի պիկային հզորությունն էր, որն ավելի բարձր էր, քան իրական շահագործման պայմաններում առկա հզորությունն է։ Նոր մոտեցմամբ՝ հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ․ Եթե մեքենան ունի էլեկտրոնային անձնագիր, ապա գույքահարկը հաշվելիս օգտագործվում է այնտեղ նշված տեղեկատվությունը, իսկ դրա բացակայության դեպքում՝
ՆԳ նախարարության նախաձեռնությամբ կյանքի կոչված Էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման նոր մեթոդաբանության նպատակն է գործընթացը դարձնել ավելի կանխատեսելի և հասկանալի քաղաքացիների համար։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |