ՄԻՊ․ Հոգևորականների նկատմամբ բավականին բարձր ատելnւթյան խոսք կա![]() 20 ապրիլի 2026 - 18:30 AMT PanARMENIAN.Net - 2025թ․ ՀՀ գրեթե բոլոր «կրոնական կազմակերպությունների և ներկայացուցիչների առումով առկա են եղել բավականին բարձր ատելության, թիրախավորող խոսքի տարբեր դրսևորումներ», հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ ներկայացնելով 2025 թվականի տարեկան հաղորդումը: Նա նշել է, որ առաջին անգամ տարեկան զեկույցում լայնորեն քննարկվել են կրոնական ազատություններին առնչվող հարցերը՝ ներառելով թե՛ կրոնական փոքրամասնությունների, թե՛ Հայ Առաքելական եկեղեցու հետ կապված խնդիրները, հայտնում է Panorama.am-ը: Մանասյանի խոսքով՝ արձանագրվել են մտահոգիչ միտումներ՝ կապված ատելության խոսքի տարածման հետ։ «Հատուկ արձանագրել ենք, որ նախորդ տարի գրեթե բոլոր կրոնական կազմակերպությունների և ներկայացուցիչների առումով առկա են եղել բավականին բարձր ատելության, թիրախավորող խոսքի տարբեր դրսևորումներ, հատուկ շեշտադրել ենք կրոնական կազմակերպությունների ինքնավարության նկատմամբ հարգանքի և ինքնավարության հետ կապված խնդիրները»,- նշել է Մանասյանը։ Մանասյանը նաև հայտարարել է, որ պետական մարմինների նկատմամբ դիմում-բողոքների թիվը շեշտակի աճել է: Նա նշել է, որ հատկապես աճ է գրանցվել ԿԳՄՍՆ-ի և Երևանի քաղաքապետարանի նկատմամբ ներկայացված դիմումների մասով: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |