Հովսեփ Էմինից դեպի Դավթաշենի կամուրջ ձախ շրջադարձը կարգելվի

Հովսեփ Էմինից դեպի Դավթաշենի կամուրջ ձախ շրջադարձը կարգելվի

PanARMENIAN.Net - Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունը բարելավելու նպատակով ապրիլի 22-ից Հովսեփ Էմինի փողոցից դեպի Դավթաշենի կամուրջ ձախ շրջադարձը կարգելվել է։

Վարորդներին առաջարկվել է երթևեկությունը շարունակելու համար տվյալ հատվածում կատարել աջ շրջադարձ դեպի Այգեկցու փողոց, այնուհետև Վաղարշյան փողոցով շարժվել դեպի Դավթաշենի կամուրջ, հայտնում է քաղաքապետարանը:

Հովսեփ Էմինի փողոցից մինչև Այգեկցու փողոց ընկած ճանապարհահատվածում կանգառն արգելվել է։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---