ՀՀԿ քարտուղարը դեմ է նոր փաստահավաք խմբի ստեղծմանը

PanARMENIAN.Net - «Փորձագետների փաստահավաք խումբը ստեղծվել էր անաչառ հետաքննության նպատակով: Սակայն փորձը հակառակը ցույց տվեց»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:



Նրա խոսքերով, նա ինքը, ինչպես եւ իշխող Հանրապետական կուսակցությունը շատ կցանկանային, որպեսզի փաստահավաք խումբն աշխատեր այն լիազորությունների շրջանակներում, որոնցով նա օժտված էր:



«Ես դեմ եմ 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման փորձագետների նոր խմբի ստեղծմանը, որը քաղաքական շահարկումների կգնա, առաջին խմբի պես»,-հայտարարել է Շարմազանովը:



ՀՀԿ քարտուղարը վստահություն է հայտնել, որ ՀՀ խորհրդարանի 2008թ, մարտի 1-2-ի իրադարձությունների ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողովը կարողացավ պահպանել իր անկախությունը եւ չդարձավ իշխանությունների խամաճիկը, ինչպես դա կանխատեսում էին շատ քաղաքական ուժեր:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---