Գրիգորյանն ու Հեմիլթոնը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը![]() 20 ապրիլի 2026 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնին` զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ընթացիկ օրակարգը և դրանց զարգացման հեռանկարները։ Արմեն Գրիգորյանը ընդգծել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման դրական ընթացքը: Իր հերթին Քևին Հեմիլթոնը կարևորել է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններում Հայաստանի մասնակցությամբ ձևավորված համագործակցությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |