Դանիելյան․ ՀԱԵ-ն զրկված է ՔԿՀ-ներում հոգևոր ներկայացուցիչներ ունենալուց, ինչհ հակասում է օրենսդրությանը![]() 21 ապրիլի 2026 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Զինված ուժերում հոգևոր ծառայությունը, ըստ էության, «պետականացնելուց հետո հերթը հասավ քրեակատարողական հիմնարկներին», հայտարարել է իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը: Նա նշել է, որ դա ոչ միայն բացահայտ հակասում է դավանաբանական կանոններին, այլև աշխարհիկ օրենսդրությանը: Դանիելյանի դիտարկմամբ՝ ՀԱԵ-ն զրկվել է իր հոգևոր ներկայացուցիչներ նշանակելու հնարավորությունից, իսկ ծառայության են նշանակվել պետական կառույցների հետ պայմանագրեր կնքած և աշխատավարձ ստացող այն սակավաթիվ հոգևորականները, որոնք միացել են հակաեկեղեցական արշավին «Սա ոչ միայն բացահայտ հակասում է դավանաբանական կանոններին, այլև աշխարհիկ օրենսդրությանը, մասնավորապես «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածին. «Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցին իրավունք ունի ունենալու մշտական հոգևոր ներկայացուցիչ հիվանդանոցներում, մանկատներում, տուն-ինտերնատներում, զորամասերում, ազատազրկման վայրերում, ներառյալ` քննչական մեկուսարաններում»: Ի դեպ, այս օրենքում չխախտված հոդված արդեն չի մնացել, սկսած՝ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան ենթաօրենսդրական ակտերով հանելուց: Բնորոշն այն է, որ նախապատվությունը տրվում է ոչ թե «գործող» օրենքը փոխելուն, այլ պարզապես այն չնկատելուն: Նույն կերպ, Ներման հանձնաժողովում վերջին օրերին կատարված փոփոխությունների արդյունքում չի կարող Հայ Եկեղեցու ներկայացուցիչ համարվել առանց Հայ Եկեղեցու համաձայնության նշանակված անձը: Այսպիսով, Բագրատ սրբազանը ոչ թե ընդհանրապես է հրաժարվել Սուրբ hաղորդությունից, այլ հրաժարվել է ապօրինի պետականացված ծառայությունից …»,-ասվում է գրառման մեջ: Ավելի վաղ «Սրբազան պայքարը» պարզաբանել էր, թե ինչու է Բագրատ սրբազանի հրաժարվել Սուրբ հաղորդությունից՝ նշելով, որ «արդարադատության նախարարության ապօրինի որոշմամբ արգելվել է ՀԱԵ կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր»: «Շրջանցելով Մայր Աթոռը և անտեսելով իրավական կարգավորումները` անհատ եկեղեցականների հետ կնքվել են աշխատանքային պաշմանագրեր: Վերագրյալի պատճառով` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նման որոշում է կայացրել»,-ասվում էր պարզաբանման մեջ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |