Գրիգորյանը Հաջիևի հետ պանելային քննարկման կմասնակցի![]() 21 ապրիլի 2026 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հունաստանի Դելֆի քաղաքում կմասնակցի «Դելֆի տնտեսական ֆորումին»: Համաժողովի շրջանակներում Գրիգորյանը կմասնակցի պանելային քննարկմանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: Քննարկմանը մասնակցելու են նաև Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսը և Մոլդովայի Հանրապետության նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ստանիսլավ Սեկրիերուն: Պանելային քննարկումը կանցնի «Ռազմավարական բաժանարար գծեր. հակամարտությունների կառավարում և դիմակայունության ձևավորում Եվրոպայի արևելյան հարևանությամբ» խորագրով: Ապրիլի 11-ին Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները Գաբալա քաղաքում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: Քննարկման առանցքում էին տարածաշրջանային անվտանգությունը, քաղաքական մակարդակում խաղաղության գործընթացի ընթացքը և քաղաքացիական հասարակության ներդրումը հարաբերությունների կարգավորման գործում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |