Մակրոնը ՀՀ կժամանի պետական այցով![]() 21 ապրիլի 2026 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսին ՀՀ կժամանի պետական այցով: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին քննարկել են այցի մանրամասները։ Փոխվարչապետն առանձնահատուկ ընդգծել է մայիսի 4-ին Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովին, ինչպես նաև հաջորդ օրը՝ մայիսի 5-ին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ պետական այցի շրջանակում Հայաստանում գտնվելու կարևորությունը: Այցին ընդառաջ մանրամասն անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, այդ թվում՝ խմելու ջրամատակարարման և ջրահեռացման, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման շրջանակում ֆրանսիական կողմի ներգրավվածության, կրթական համագործակցության, ինչպես նաև ռազմավարական նշանակության այլ ծրագրերի և նախաձեռնությունների վերաբերյալ: Էմանուել Մակրոնը Հայաստանում եղել է 2018 թվականի հոկտեմբերին՝ մասնակցելու Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։ Հաջորդող տարիներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հրավիրել է Մակրոնին այցելել Հայաստան, սակայն այց տեղի չի ունեցել: Photo. AP Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |