Զուրաբյան․ Մենք պետական քաղաքականության օրակարգում չենք դրել Ցեղասպանության ճանաչման պահանջ, բայց չենք ուրացել![]() 21 ապրիլի 2026 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Անկախացումից հետո պետական քաղաքականության օրակարգում չենք դրել Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ, բայց չենք ուրացել, գրել է ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը: Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում: Նա նշել է, որ ապրիլի 24-ին ՀԱԿ-ը կմասնակցի օրվա համաժողովրդական միջոցառումներին «Հիշողությունը չես ջնջի» երթով: «Մենք երբեք չենք դրել պետական քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ: Բայց մենք երբեք չենք ուրացել մեր անցյալը և հիշողությունը: Դա էր պատճառը, որ 1995 թվականին կառուցվեց Հայոց Ցեղասպանության թանգարանը և անցկացվեց 80-ամյակին նվիրված միջազգային գիտական կոնֆերանսը աշխարհահռչակ ցեղասպանագետների մասնակցությամբ: Հայոց ցեղասպանությունը մեր պետության շահերին վնասող քաղաքական խաղի մանրադրամ չենք դարձրել և չենք դարձնի, բայց հիշողությունն ու ինքնությունը ջնջել ոչ ոքի թույլ չենք տա: Ապրիլի 24-ին ժամը 11-ին միասին դեպի Հայոց Ցեղասպանության հուշահամալիր»,-գրել է Լևոն Զուրաբյանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |