Համիլթոն․ ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը![]() 21 ապրիլի 2026 - 16:01 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը, ասել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում կայացած հանդիպմանը: Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է շարունակել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Փաշինյանը շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ընդգծելով Հայաստան–ՆԱՏՕ համագործակցության ու ակտիվ երկխոսության նշանակությունը տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման համար։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գործընկերության օրակարգին առնչվող մի շարք հարցեր՝ անդրադառնալով համագործակցության զարգացման հնարավորություններին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով ծրագրերի արդյունավետ իրականացմանը։ Վարչապետը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը՝ կարևորելով միջազգային գործընկերների հետ հետևողական համագործակցությունը՝ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և երկրի դիմակայունության բարձրացման տեսանկյունից։ Զրույցի ընթացքում կողմերը փոխանակվել են նաև տեսակետներով տարածաշրջանային անվտանգության միջավայրի, առկա մարտահրավերների, ինչպես նաև խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված քայլերի վերաբերյալ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |