Փաշինյան․ Իմ հաշվարկով ամենաարագը կլինի TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերը շահագործման հանձնելը

Փաշինյան․ Իմ հաշվարկով ամենաարագը կլինի TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերը շահագործման հանձնելը

PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում անդրադարձ կա TRIPP ներդրումային նախագծի աշխատանքների մեկնարկին, որով առնվազն նախատեսվում է երկաթուղային էլեկտրահաղորդման ենթակառուցվածքի գործարկում, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելով:

«Իմ հաշվարկով ամենաարագը կլինի էլեկտրահաղորդման գծերը շահագործման հանձնելը, և, իմիջիայլոց, այս նախագիծն էլ բազմաթիվ աշխատատեղեր է ստեղծելու»,-ասել է նա՝ վստահություն հայտնելով, որ 2026-ին արդենգետնի վրա կսկսեն աշխատանքները, հայտնում է 1lurer.am-ը:

Վարչապետը հույս է հայտնել, որ դրա շնորհիվ կապահովեն աշխատատեղեր ՀՀ քաղաքացիների միջոցով, և «ընկերությունները ստիպված չեն լինի այլ երկրներից աշխատուժ ներգրավել»:

Խոսելով երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման մասին՝ Փաշինյանն ասել է, որ Գյումրիից մինչև Թուրքիայի սահման և Երասխից մինչև Նախիջևանի սահման ուղղությամբ աշխատանքները նախատեսվում է իրականացնել սեղմ ժամկետներում՝ մոտավորապես մեկից մեկուկես տարվա ընթացքում։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։

TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---