Պապոյան․ Ըստ Տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսի՝ Հայաստանը 52-րդն է![]() 22 ապրիլի 2026 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Ըստ Heritage հիմնադրամի Տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսի՝ Հայաստանն աշխարհի 176 երկրների շարքում 52-րդն է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: ԵԱՏՄ երկրների մեջ Հայաստանն առաջատարն է: Այս ցուցանիշով ՀՀ-ն նաև առաջ է անցել ԵՄ անդամներ Իսպանիայից (53-րդ), Ռումինիայից (58-րդ), Ֆրանսիայից (65-րդ), Իտալիայից (73-րդ), Հունաստանից (75-րդ) և Հունգարիայից (79-րդ)։ «Այս ցուցանիշով առաջատար երկրներն են Սինգապուրը, Շվեյցարիան և Իռլանդիան։ 2025թ. տվյալներով մենք 57-րդն էինք՝ 65.4 միավորով (5 հորիզոնականով մեր դիրքերը բարելավել ենք)»,-գրել է նախարարը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |