Չորս իրանական ֆուտբոլիստներ քաղաքական հայացքների պատճառով դուրս են մնացել հավաքականի կազմից

PanARMENIAN.Net - Իրանական ֆուտբոլիստներից վեցից չորսը, որոնք աշխարհի առաջնության ընտրական խաղի ժամանակ դաշտ են դուրս եկել ընդդիմության կողմնակիցների կանաչ թեւակապերով, քաղաքական հայացքների պատճառով դուրս են մնացել հավաքականի կազմից: Այդ մասին հաղորդում է BBC-ն` վկայակոչելով Iran Dailiy հակակառավարական թերթը:



Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Սեուլում Իրանի ֆուտբոլի հավաքականի վեց խաղացողներ, ներառյալ թիմի ավագը, Հարավային Կորեայի հավաքականի հետ աշխարհի առաջնության ընտրական խաղի ժամանակ դաշտ են դուրս եկել Իրանի նախագահի նախկին թեկնածու Միր Հոսեյն Մուսավիի` ընդդիմության կողմնակիցների կանաչ թեւակապերով:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---