Կոստանյան․ Մակրոնի այցի ընթացքում ռազմավարական գործընկերության փաստաթուղթ կստորագրվի![]() 23 ապրիլի 2026 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստան կատարելիք պետական այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում տեղեկացրել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ «Մակրոնի այցի օրակարգը հագեցած է լինելու։ Ուզում եմ մի կարևոր կետ նշել: Կստորագրվի ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, որը երկար ժամանակ քննարկվել է»,- ասել է Կոստանյանը։ Նա նշել է, որ համագործակցությանն առնչվող մի շարք այլ փաստաթղթեր ևս կստորագրվեն՝ ընդգրկելով տարբեր ոլորտներ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի սկզբին ՀՀ կժամանի պետական այցով: Մայիսի 4-ին նա Երևանում մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, իսկ հաջորդ օրը տեղի կունենա Ֆրանսիայի ղեկավարի պետական այցը: Էմանուել Մակրոնը Հայաստանում եղել է 2018 թվականի հոկտեմբերին՝ մասնակցել է Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։ Հաջորդող տարիներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հրավիրել է Մակրոնին այցելել Հայաստան։ Photo. Reuters Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |