ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՑՈՂԻ ԹԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՈՇՎԻ ՄԱՅԻՍԻ 27-ԻՆ

PanARMENIAN.Net - Մայիսի 27-ին Լյուցերնում կկայանա Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի նիստը, որում կորոշվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկուցողի նշանակման հարցը: Զեկուցողի թեկնածությունը կհամաձայնեցվի Երեւանի, Ստեփանակերտի եւ Բաքվի հետ: Զեկուցողը կայցելի տարածաշրջան եւ տեղում կծանոթանա իրավիճակին: Այնուհետեւ նա կնախապատրաստի հատուկ զեկույց, որը կներկայացնի Խորհրդարանական վեհաժողովին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---