Օհանյան. 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը, լինելով ՔՊ ղեկավարության տակ, չէր կարող արդարացի որոշում ընդունել![]() 23 ապրիլի 2026 - 17:37 AMT PanARMENIAN.Net - ԱԺ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը, «գտնվելով ՔՊ կուսակցության ղեկավարության տակ, չէր կարող արդարացի որոշում ընդունել», հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: Անհետ կորածների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ սկզբից ի վեր ունեցել են վերապահումներ հանձնաժողովի աշխատանքի նկատմամբ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ այն գտնվել է իշխող քաղաքական ուժի ազդեցության ներքո, հայտնում է «Փաստինֆոն»: «Այդ զեկույցը զեկույց չէ, մանավանդ որ քննիչ հանձնաժողովի նույնիսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները, ես նկատի ունեմ պաշտպանության և անվտանգության անդամները, ոչ բոլորն են ծանոթացել և ոչ բոլորն են քվեարկել»,- նշել է Օհանյանը։ Նրա գնահատմամբ՝ նման կարևոր իրադարձության, ինչպիսին 44-օրյա պատերազմն է, վերաբերյալ քննարկումները պետք է լինեն բաց և համակողմանի՝ հաշվի առնելով նաև գաղտնիության հետ կապված հանգամանքները։ «Այս քննիչ հանձնաժողովը բավականին երկար աշխատել է և, կարծում եմ, մի քանի անգամ երկարացնելով նրա աշխատանքի ժամկետը, քննիչ հանձնաժողովի գործունեության ընթացակարգերի խախտման հետ կապված որոշակի խնդիրներ կան»,-ասել է նա: Ապրիլի 22-ին անհետ կորածների հարազատները պահանջել են Ազգային ժողովի մեծ դահլիճում կազմակերպել ընդլայնված քննարկում՝ հանձնաժողովի զեկույցի շուրջ, սակայն նրանց տրամադրվել է փոքր սրահ, և ապրիլի 23-ին հանդիպմանը մասնակցել են միայն ընդդիմադիր ներկայացուցիչները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |