Անհետ կորածների ընտանիքները ևս 3 ամիս աջակցություն կստանան![]() 23 ապրիլի 2026 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Քաղաքացիական անձանց շրջանում անհհետ կորածների ընտանիքներին ևս 3 ամիս կտրամադրվի 300, 000 դրամ սոցիալական աջակցություն: Որոշումն ընդունվել է կառավարության նիստում: Ըստ հիմնավորման՝ շրջանում անհայտ կորածների ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2026 թ. մարտի 20-ը ներառյալ։ Սակայն մինչ օրս կան քաղաքացիական անձանց շրջանում անհետ կորածներ, որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք: «Ըստ այդմ՝ այդ ընտանիքները ևս 3 ամիս կստանան սոցիալական աջակցություն՝ 300,000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2026 թ. հունիսի 20-ը ներառյալ»,-ասվում է հաղորդագրության մեջ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |