2027-ից օդի որակի գնահատման նոր չափանիշներ կգործեն![]() 23 ապրիլի 2026 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել ներդնել մթնոլորտային օդի որակի գնահատման նոր մեթոդաբանություն և չափանիշներ, որոնք ուժի մեջ են մտնելու 2027 թվականի նոյեմբերի 1-ից։ Փոփոխություններ են կատարվել մի շարք որոշումներում՝ հիմնվելով 2025-2030 թվականների համալիր միջոցառումների ծրագրի վրա, որով նախատեսվել է արդիականացնել օդի մոնիթորինգի համակարգը։ Այդ նպատակով նախատեսվում է ձեռք բերել 14 անշարժ դիտակայան, որոնցից 6-ը տեղադրվելու են Երևանում։ Միջազգային չափանիշներին համապատասխանեցման շրջանակում 2025 թվականին Շրջակա միջավայրի նախարարությանն արդեն հատկացվել է 300 միլիոն դրամ՝ երկու դիտակայան ձեռք բերելու համար։ Դրանք արդեն տեղադրվել են մայրաքաղաքում՝ Կենտրոն վարչական շրջանում և Քանաքեռ-Զեյթունում։ Ներկայում իրականացվում են սարքավորումների ստուգման և փորձարկման աշխատանքներ։ Նշվել է, որ նոր համակարգի գործարկումը հնարավորություն է տալու իրական ժամանակում ստանալ տվյալներ և ավելի ճշգրիտ գնահատել մթնոլորտի հիմնական աղտոտիչների մակարդակը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |