Բյուրեղավանում ջուրը համապատասխանում է նորմերին բայց խորհուրդ են տալիս եռացնել՝ կանխարգելիչ նպատակներով

Բյուրեղավանում ջուրը համապատասխանում է նորմերին  բայց խորհուրդ են տալիս եռացնել՝ կանխարգելիչ նպատակներով

PanARMENIAN.Net - Բյուրեղավանի պոլիկլինիկան, որտեղ տասնյակ մարդիկ են հոսպիտալացվել աղիքային վարակի ախտանիշներով, հայտարարել է, որ Բյուրեղավան համայնքի ջրի նմուշառումների լաբորատոր հետազոտությունների արդյունքները գնահատվել են դրական և համապատասխանում են սահմանված նորմերին։

Միևնույն ժամանակ, պոլիկլինիկայի բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործելուց առաջ եռացնել ջուրը կանխարգելիչ նպատակներով:

«Միաժամանակ, մեր բժիշկների կողմից առաջարկվում է՝ կանխարգելիչ նպատակներով, առաջիկա որոշ ժամանակահատվածում խմելու ջուրը օգտագործելուց առաջ՝ եռացնել։

Խնդրում ենք պահպանել նշված խորհուրդը՝ ձեր և ձեր ընտանիքների առողջության ապահովման համար»,- ասված է հայտարարության մեջ:

Բյուրեղավան քաղաքում գրանցված համաճարակի հետևանքով մոտ 30 բնակիչ ներկայումս գտնվում է ստացիոնար բուժման մեջ, տեղեկացրել են համայնքապետարանից։

Նրանց մեծ մասը բուժումն անցնում է Աբովյանի Ռ. Հարությունյանի անվան բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում, հայտնում է Radar Armenia-ն:

https://radar.am/hy/news/social-2753927157/

Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը և քաղաքային պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանն այցելել են բուժհաստատություն՝ տեղում ծանոթանալու պացիենտների առողջական վիճակին։ Բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Մանուկյանի ուղեկցությամբ նրանք շրջել են հիվանդասենյակներով, զրուցել են բուժվողների հետ և հետաքրքրվել նրանց ինքնազգացողությամբ։

Բուժող բժիշկ-վարակաբան Հրաչուհի Աֆյանը ներկայացրել է հիվանդների ընդհանուր վիճակը՝ նշելով, որ տրամադրվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, և այս պահին նրանց վիճակը գնահատվում է վերահսկելի։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում աղիքային վարակիչ հիվանդության ախտանշաններով հոսպիտալացվել է 11 քաղաքացի, որոնց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։

«Վեոլիա ջուր» ընկերությունը հայտնել է, որ Բյուրեղավանում, որտեղ մարդիկ են հոսպիտալացվել աղիքային վարակի աշխտանիշներով, խմելու ջրի հետ կապված որևէ շեղում չի հայտնաբերվել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---