Հունաստանի ՊՆ ղեկավար․ Հայերի հետ կիսում ենք հալածանքների և ողբերգությունների պատմական փորձը![]() 24 ապրիլի 2026 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Հույները բարեկամ հայ ժողովրդի հետ կիսում են հալածանքների և ողբերգությունների պատմական փորձը, ասվում է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի ուղերձում հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ: Նա այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում: Նա նշել է, որ պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ պայման է, որպեսզի մարդկության դեմ ուղղված հանցագործությունները երբեք չկրկնվեն: «Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում 20-րդ դարի մարդկության դեմ ուղղված ամենասարսափելի հանցագործություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հույների համար, որոնք իր բարեկամ ժողովրդի հետ կիսում են հալածանքների և ողբերգությունների պատմական փորձը, հիշատակի միջոցառումները պարզապես տարելից չեն։ Դրանք մշտական հիշեցում են, որ պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության կողմից անհրաժեշտ պայման է, որ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները երբեք չկրկնվեն։ Այլևս երբե՛ք»,-ասվում է գրառման մեջ: Հունաստանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1999 թվականին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |