Կանադայի դեսպանը՝ Ծիծեռնակաբերդ այցի մասին․ Հզոր, ազդեցիկ արարողություն![]() 24 ապրիլի 2026 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նա «հզոր և ազդեցիկ» է որակել ոգեկոչման արարողությունը: Դեսպանն այդ մասին գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում: «Ինձ համար մեծ պատիվ էր այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ներկայացնել Կանադան Ծիծեռնակաբերդում։ Հզոր, ազդեցիկ արարողություն»,-գրել է դեսպանը։ Կանադան պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Կանադայի Սենատը բանաձև է ընդունել 2002 թ. հունիսի 13-ին, իսկ Համայնքների պալատը՝ 2004 թ. ապրիլին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |