ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը Ստրասբուրգում հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին![]() 24 ապրիլի 2026 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամները Ստրասբուրգում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը: «Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանի դիմաց կանգնեցված խաչքարի մոտ Հայաստանի պատվիրակության անդամներով ոգեկոչեցինք Մեծ եղեռնի՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը»,- գրել է նա։ Բացի այդ Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի Հանրապետության հրապարակի «Մեր զոհերը» հուշարձանի մոտ ապրիլի 24-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությունը ոգեկոչող միջոցառում: Ելույթով հանդես է եկել Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը: Միջոցառմանը ներկա էին Ստրասբուրգ քաղաքի ավագանու, քաղաքապետարանի, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։ Խաչքարը Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանի դիմաց տեղադրվել է 2018թ.: Այն 17-րդ դարի Ջուղայի խաչքարի կրկնօրինակ է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |