Փելոսի. Հպարտ էի լինել խոսնակ, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը![]() 25 ապրիլի 2026 - 10:41 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա հիշատակի օրվա կապակցությամբ գրառում է կատարել՝ նշելով, որ ոգեկոչում է 111 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 միլիոն հայերի հիշատակը։ «Հպարտ էի լինել խոսնակ, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»,- գրել է Փելոսին, հայտնում է Factor.am-ը: Նա հավելել է, որ իր համար մեծ պատիվ է եղել գլխավորել Կոնգրեսի պատվիրակությունը դեպի Հայաստան և այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված տղամարդկանց, կանանց և երեխաների հիշատակին։ Փելոսին ընդգծել է, որ պատմական ճշմարտության հաստատմամբ հնարավոր է աշխատել՝ կանխելու նման ողբերգությունների կրկնությունը։ «Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մենք հիշում ենք 111 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 միլիոն հայերին»,- գրել է Փելոսին։ Նենսի Փելոսին Հայաստան է այցելել 2022 թվականի սեպտեմբերի 17-19-ը՝ ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության կազմում։ Սեպտեմբերի 18-ին նա պատվիրակության մյուս անդամների հետ եղել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |