Զելենսկին առաջարկել է Ուկրաինա-ՌԴ բանակցություններն Ադրբեջանում անցկացնել![]() 25 ապրիլի 2026 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն անցկացնել Ադրբեջանում։ Այդ մասին Ադրբեջանում գտնվող Զելենսկին հայտարարել է Գաբալայում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսում, հայտնում է APA-ն: Ալիևը խոսել է Կիևի հետ հարաբերությունների կարևորության մասին, նշել, որ երկու երկրների համագործակցությունը շատ ամուր քաղաքական հիմք ունի: «Ադրբեջանը և Ուկրաինան բոլոր միջազգային կազմակերպություններում փոխադարձաբար աջակցում են և կաջակցեն երկրների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, - ասել է նա: Առանձնազրույցից հետո կողմերը քննարկումներ են անցկացրել ընդլայնված կազմով՝ անդրադառնալով մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցերին: Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Ադրբեջանում քննարկելու են պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում համագործակցությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |