Կոստանյան․ «Ձորակ» կենտրոնում գրանցված 2 մահը պայմանավորված է շահառուների առողջական խնդիրներով![]() 27 ապրիլի 2026 - 10:19 AMT PanARMENIAN.Net - «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնում ապրիլի 16-ին գրանցված մահվան 2 դեպքը պայմանավորված է եղել շահառուների առողջական խնդիրներով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը։ Նա նշել է, որ դեպքերի մասին տեղեկացվել է իրավապահ մարմիններին: «Ի պատասխան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնում տեղի ունեցած մահվան դեպքերի վերաբերյալ շահարկումների՝ տեղեկացնում ենք, որ ապրիլի 16-ին կենտրոնում գրանցված երկու մահվան դեպքերը պայմանավորված են եղել շահառուների առողջական խնդիրներով։ Սահմանված ընթացակարգի համաձայն` դեպքերի մասին տեղեկացվել է իրավապահ մարմիններին։ Գործընկեր լրատվամիջոցներին կոչ եմ անում զերծ մնալ դեպքի վերաբերյալ շահարկումներից, իսկ հարցերի դեպքում դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն»,-գրել է Կոստանյանը: Ապրիլի 26-ին հայտնի դարձավ այն մասին, որ «Ձորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են 38-ամյա կնոջ և 74-ամյա տղամարդու դիերը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |