ԱԳ փոխնախարար․ Միամտաբար չենք կարծում, թե 2028-ին կամ 2030-ին ՀՀ-ն կդառնա ԵՄ անդամ![]() 28 ապրիլի 2026 - 10:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ն միամտաբար չի կարծում, որ 2028-ին կամ 2030-ին կդառնա ԵՄ անդամ, հայտարարել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Համաշխարհային քաղաքականության համաժողովում «ԵՄ-ն որպես ռազմավարական գործընկեր» թեմայով պանելային քննարկման ժամանակ: Նա հավելել է, որ Երևանը ԵՄ անդամակցության գործընթացը դիտարկում է որպես ռազմավարական ուղղություն, հայտնում է ԱԳՆ-ն: «Մենք ձևավորում ենք բարեփոխումների նոր և հավակնոտ օրակարգ՝ եվրոպական չափանիշներին համապատասխանելու համար։ Հավատացած ենք, որ բարեփոխումների այս օրակարգն ինքնին շատ կարևոր գործընթաց է մեզ համար թե՛ ներքին, թե՛ ներպետական մակարդակում, որն իրականացնում ենք՝ սկսած Եվրոպական միության հետ մեկնարկած վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունից։ Ներկայումս մենք աշխարհում միակ երկիրն ենք, որի հետ ԵՄ-ն վիզաների ազատականացման երկխոսության շուրջ բանակցություններ է վարում։ Մենք փորձում ենք հասկանալ, թե ոլորտային տարբեր ուղղություններով ինչ հնարավորություններ կան համագործակցության շրջանակի ընդլայնման համար։ Իրականում անցյալ դեկտեմբերին Հայաստանի և ԵՄ-ի միջև ընդունված փաստաթուղթը՝ «Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը», լավ շրջանակ և ճանապարհային քարտեզ է սահմանում Հայաստանի՝ Եվրոպական միությանը ոլորտային և աստիճանական ինտեգրման համար՝ առաջին անգամ ներառելով շատ կարևոր բաղադրիչներ անվտանգության և տնտեսության ոլորտներում, ինչն առկա չէր, երբ հետ ենք նայում 2017 թվականի «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին»: Այս ամենն ասելով՝ թերևս պետք է նշեմ, որ ԵՄ-ն մեզ համար դարձել է իրական ռազմավարական գործընկեր։ Ինչպես սիրում են ասել մեր եվրոպացի գործընկերները՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբեք այսքան մոտ չեն եղել։ Մեզ համար, սակայն, սա վերջնագիծը չէ, և հստակորեն տեսնում ենք հաջորդ հանգրվանները, որոնց պետք է հասնել»«-ասել է Կոստանյանը: Նա նշել է, որ մայիսի 5-ին Երևանում հյուրընկալելու ենք Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից անմիջապես հետո, որը նույնպես կայանալու է Երևանում։ 2025թ․ դեկտեմբերի 2–ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով՝ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են գործընկերության ռազմավարական օրակարգը։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |