ԿԸՀ-ն հաստատել է ևս 3 դիտորդական կազմակերպության մասնակցությունն ընտրություններին![]() 28 ապրիլի 2026 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ ապրիլի 27-ի արտահերթ նիստում բավարարել է դիտորդական առաքելություն իրականացնող 3 կազմակերպության դիմում։ Այդ կազմակերպություններն են՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, «Արժանապատիվ սպա» իրավա-սոցիալական հասարակական կազմակերպությունը, «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման հասարակական կազմակերպությունը»։ Նշված երեք կառույցները ստացել են հավատարմագրում՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունները դիտարկելու նպատակով։ Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները կարող են մինչև մայիսի 3-ը ներկայացնել հավատարմագրման հայտ ԿԸՀ։ Վերջնաժամկետը լրանալուց հետո ինքնաշխատ համակարգը փակվելու է: ԿԸՀ-ն ընդհանուր առմամբ հավատարմագրել է 12 տեղական դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություն, ինչպես նաև մեկ միջազգային կառույց՝ Միջազգային Հանրապետական ինստիտուտ (IRI)։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |