Արթուր Ավանեսյանը 2 ամսով կալանավորվել է![]() 28 ապրիլի 2026 - 11:40 AMT PanARMENIAN.Net - «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, արցախյան պատերազմների մասնակից, հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը կալանավորվել է։ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունն ու խափանման միջոց կիրառել կալանքը՝ 2 ամիս ժամկետով, հայտնում է Aysor.am-ը: Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, անդրադառնալով նրա կալանավորմանը, գրել է, որ մարդուն «ձերբակալել են ծրագրային թեզեր հնչեցնելու համար»: «Աբսուրդ մեղադրանքով հերթական ձերբակալությունն է տեղի ունեցել՝ իշխանությունների քաղաքական նպատակներից ելնելով: «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, լեգենդար հետախույզ ու հայրենասեր արցախցի Արթուր Ավանեսյանի՝ «Կանդազի» ձերբակալությունն այդ շարքից է: Պատկերացրե՛ք, ձայնագրությունում նա ասում է. «Համ գործն ա ինյան, համ հողն ա ինյան, համ տոնն ա ինյան (և՛ աշխատանքը կլինի, և՛ հողը կլինի, և՛ տունը կլինի): Նման ծրագրային թեզերի հնչեցումից հետո մարդուն շռնդալից կերպով ձերբակալում են ու փորձում հեղինակազրկել և՛ իրեն, և՛ նրա կուսակցությունը: Ես պարզապես վստահ եմ, որ Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ: Փաշինյանական իշխանությունները ոչնչի առջև կանգ չեն առնելու վերարտադրվելու համար, դե իսկ նրանց իրավախախտումները կարող են քննվել միայն իրենցից հետո»,-ասվում է գրառման մեջ: «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը հայտարարել է, որ Ավանեսյանի գործողություններում որևէ հանցակազմի բացակայությունն ակնհայտ է: «Ի՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին ներկայիս իշխանությունները՝ ձերբակալում են Հրապարակված ձայնագրության մեջ ո՞ր գործողությունն է հանդիսանում քրեորեն պատժելի արարք։ Ընդհանրապես, ո՞ր արտահայտությունն է պարունակում ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարքի հատկանիշներ։ Կարծում եմ՝ ցանկացած անկողմնակալ դիտորդի համար պարզ է, որ հրապարակված ձայնագրություններում Արթուր Ավանեցյանի՝ Կանդազի գործողություններում որևէ հանցակազմի բացակայությունն ակնհայտ է: Ուժեղ Հայաստանում հերոսներն արժանանալու են պատվի ու հարգանքի»,-գրել է նա: «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանը ձերբակալվել է ապրիլի 27-ի առավոտյան, մեղադրվում է ընտրակաշառքի գործով: Նա մեղադրանքը չի ընդունում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |