Բաղդասարյան․ Ջիլիզա գյուղը Վրաստանին փոխանցելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը![]() 28 ապրիլի 2026 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Ալավերդի համայնքի Ջիլիզա գյուղը Վրաստանին փոխանցելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը, հայտարարել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ հերքելով նման պայմանավորվածության մասին տարածվող տեղեկությունները: «Մի շարք լրատվամիջոցներում տարածվել է «տեղեկատվություն», թե իբր սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Հայաստանը փոխանցելու է Ալավերդի խոշորացված համայնքի Ջիլիզա գյուղը։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ հատվածի որևէ այլ երկրի փոխանցելու մտադրության, ծրագրի կամ պայմանավորվածության մասին որևէ հայտարարություն, միտք կամ «տեղեկատվություն» չի կարող համապատասխանել իրականությանը՝ ի բնե։ Հետևաբար, ինչպես նախորդիվ, այդպես էլ այս և հետայսու նման բովանդակություն ունեցող ցանկացած հրապարակում հերքել ենք, հերքում ենք և կհերքենք՝ դրանց մտացածին լինելու պատճառով։»,- գրել է Բաղդասարյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 27-ին հայտարարել էր, որ կառավարության օրակարգում է Վրաստանի հետ սահմանազատումն ամփոփելու հարցը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |